• Биохимия крови. Американские нормативы.

  • My Top 100

  •  Ընդհանրապես սովորություն չունեմ գումար տալ փողոցներում գումար "խնդրող" մարդկանց... Ոչ այն պատճառով, որ նրանց մեծ մասը պարզապես պլան են կատարում իրենց առջև դրված կամ էլ ոչ նրա համար, որ փող չունեմ... պարզապես չեմ ուզում սովորություն դարձնել ու կրակն ընկնել (մի անգամ պատահեց, որ մի տատիկի 50 դրամի  փոխարեն շփոթված տվեցի ինձ մոտ եղած վերջին 500-ը): Իհարկե ցավ է, որ կան նման մարդիկ, բայց ավելի ցավ կլինի, եթե մենք նրանց դադարենք նկատել: Ես նկատում եմ, ես տեսնում եմ նրանց: Իհարկե ոչ բոլորի մասին եմ երկար մտածում, բայց հիմնականում փորձում եմ մտքումս հարմար աշխատանք գտնել այն մարդկանց համար, ովքեր կանգնած փող են մուրում: Մեկը կարող է բանվորություն անել, մյուսը՝ հավաքարար աշխատել... հո փող մուրալը միակ տարբերակը չէ: Հիշում եմ, որ երկար ժամանակ "Ռոսսիա"-յի գետնանցումի մոտ մի տղա էր կանգնում: Ինձանից մեծ կլիներ երկու-երեք տարով: Միշտ ուշադիր նայում էի նրա դեմքին: Իսկապես գեղեցիկ էր: Շուրջը չէր նայում, անթարթ հայացքով կանգնում էր: Ես երբեք նրան փող չեմ տվել: Չեմ տվել ոչ թե նրա համար, որ գոռոզանում էի, այլ վախենում էի, որ կնեղացնեմ նրան: Ինձ թվում էր, որ դա նրա գործը չէ, այդտեղ կանգնածը նրա ինչ-որ քանիերորդ ես-ն է և ոչ թե ինքը: Ու իմ տված դրամը նրան կստորացներ, կվիրավորեր... Վերջերս չեմ տեսնում նրան: Անկեղծ ասած՝ ինձ հետաքրքիր էլ չի, թե նրա հետ ինչ է եղել, որովհետև նա այդտեղ կանգնում էր անցյալից կտրված ու առանց ներկայի, իսկ ապագան նրան չէր սազում... Ինչևէ... կուզեի մի օր տեսնել նրան, բայց ոչ էդտեղ կանգնած, այլ՝ աշխատելիս (չեմ կարծում, որ նա անընդունակ է, առողջ տղա էր երևում):
    Մինչև կանգառից հասնում եմ համալսարան Խանջյան փողոցի գետնանցումի սկզբնամասում մի տատիկ Աստվածաշնչից հատվածներ է արտասանում, մի տղամարդ էլ ալոճ է ծախում: Բայց ես անհամբեր եմ լինում, որովհետև գետնանցումից դեպի դուրս աստիճանների մոտ մի տղամարդ կիթառ է նվագելու... Լա՜վ է նվագում... կամ էլ ինձ է դուր գալիս, ես այդքան էլ կիթառից չեմ հասկանում: Ամենակարևորը նվագում է ճաշակով երաժշտություն: Շատ եմ հանդիպել կիթառ նվագողների, որ բանտային երգեր են նվագում... բայց սա այդ դեպքը չի: Այս տղամարդը նվագում է Հախվերդյան "Երջանկություն, անցիր կողքովս...", Բաբաջանյան "Кружит голову мимоза, я приду опять"... Ու ես նրան դրամ եմ տալիս ոչ թե նրա համար, որ խղճում եմ, կարեկցում եմ, ես չեմ վախենում, որ կվիրավորեմ, այլ ես երախտապարտ եմ լինում, որ նա խցկված երթուղայինում քայքայված նյարդերով սկսված առավոտս լցնում է երգով...



  • Биохимия крови. Американские нормативы.

  • My Top 100